Լուկաս Մոուրան՝ ՉԼ-ի կիսաեզրափակիչներում հեթ-տրիկի հեղինակ դարձած 5-րդ խաղացող

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում «Տոտենհեմը» կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրիան Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ 5-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ կիսաեզրափակիչում։ Ամստերդամի «Այաքսի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մոուրան երեք գոլ խփեց երկրորդ խաղակեսում՝ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին դուրս բերելով եզրափակիչ՝ 3։2։

Մոուրայից առաջ կիսաեզրափակիչում հեթ-տրիկի հեղինակ էին դարձել Ալեսանդրո Դել Պյերոն (1998), Իվիցա Օլիչը (2000), Ռոբերտ Լեւանդովսկին (2010)  եւ Կրիշտիանու Ռոնալդուն (2017)։

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում «Տոտենհեմը» կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ, որը 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Բարսելոնային» (0:3, 4:0):