Ճապոնիան հինգշաբթի ներկայացրել է Սինկասեն գծերի համար նոր Alfa-X արագնթաց գնացքը, որը ժամում մինչեւ 360 կմ/ժ արագություն կզարգացնի, հաղորդում է «Իոմուրի» թերթը:
Նրա տվյալներով՝ դա կլինի Ճապոնիայի ամենաարագընթաց գնացքը: Մինչեւ հիմա Սինկանսեն գնացքները ժամում մինչեւ 320 կմ/ժ արագություն են զարգացրել:
JR East երկաթուղային ընկերությունը մտադիր է Alfa-X-ը թեստային ռեժիմում գործարկել Սենդայ եւ Սին Աոմորի կայարանների միջեւ, գնացքն այնտեղ կաշխատի շաբաթը երկու անգամ:
Սլաքի նմանվող գնացքն ունի արծաթագույն կորպուս եւ երկու կանաչ գիծ:
2030-ին նման գնացքները կընթանան Հոնսյու եւ Հոկայդո կղզիների հյուսիսարեւելյան շրջանների միջեւ:
0Comments