Հերպեսի վիրուսները փոխանակվում են ԴՆԹ-ով եւ կարող են ձեւավորել ավելի մահաբեր շտամներ

Հակավիրուսային դեղամիջոցները կարող են միայն զսպել վիրուսը՝ նվազեցնելով սրացումների եւ ուրիշներին փոխանցելու հավանականությունը

Բերանի եւ գենիտալ հերպեսները կարող  են «խաչվել», մուտացվել՝ ձեւավորելով նոր, էլ ավելի վտանգավոր տեսակներ, նախազգուշացնում են Washington University-ի գիտնականները։

Գենիտալ եւ բերանի հերպեսները, ըստ գիտնականների, որպես շտամներ բաժանվել են մոտ 6 միլիոն տարի առաջ։ Եվ հիմա դրանք նորից մերձենալու ձեւ են գտել։ Եթե այս տեսակները կարողանան միավորվել, դրանց դեմ ստանդարտ թերապիան չի աշխատի։

1-ին տեսակի հերպես (բերանի) ունենում է Երկրի 50-ից ցածր տարիքի բնակչության մոտ երկու երրորդը։ Բժիշկները նշում են, որ վերջին տարիներին այդ շտամը ավելի հաճախ է սկսել արտահայտվել ոչ միայն շուրթերի վրա, այլ նաեւ գենիտալիաների շրջանում։ Այդ վիրուսը կարող է փոխանցվել համբույրի, ինչպես նաեւ ատամի խոզանակների միջոցով։

Գենիտալ հերպեսը (2-րդ տեսակ) հանդիպում է միայն բնակչության 16 տոկոսի մոտ եւ վարակում է բացառապես գենիտալ գոտին։ Այն, որպես կանոն, փոխանցվում է սեռական ճանապարհով։ Վիրուսի դեմ դեղամիջոցներ չկան. եթե մարդը վարակվել է, վիրուսը մնում է նրա օրգանիզմում ամբողջ կյանքում։ Հակավիրուսային դեղամիջոցները կարող են միայն զսպել վիրուսը՝ նվազեցնելով սրացումների եւ ուրիշներին փոխանցելու հավանականությունը։

Գիտնականները վիրուսի նմուշի հետազոտություններ են կատարել, որոնք վերցրել են 1994-2016 թվականներին հերպեսով վարակված մարդկանցից։ Փորձագետներին հետաքրքրում էր վիրուսների ԴՆԹ-ն։ Արդյունքում՝ 2-րդ տեսակի հերպեսում հայտնաբերվել են 1-ին տեսակի հերպեսի   նշաններ։ Մի պացիենտի մոտ նկատվել են վիրուսի երկու տեսակով վարակման նշաններ, եւ դրանք հաջողությամբ խառնվել են մեկը մյուսին։