Հայաստանին հարկավոր է փոխակերպել տնտեսությունը. Փաշինյան

Վարչապետը համաձայնել է այն փաստերի հետ, որ արտահանման մակարդակի նվազումը պայմանավորված է Թեղուտի փակմամբ

Հայաստանի տնտեսությունը պետք է փոխակերպել։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի մամուլի ասուլիսում։

Պատասխանելով արտահանման մակարդակի նվազման մասին հարցին՝ վարչապետը համաձայնել է այն փաստերի հետ, որ արտահանման մակարդակի նվազումը պայմանավորված է Թեղուտի փակմամբ։ «Սա այն է, ինչ ես անվանում եմ տնտեսության տրանսֆորմացիա։ Փոխարենը աճել է կոնյակի, պատրաստի արտադրանքի, գյուղտնտարտադրանքի արտահանումը։ Հույս ունենք, որ այս տարի կավելանա մշակված արտադրանքի ծավալը»,- նշել է Փաշինյանը։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ապագան հանքարդյունաբերությանը չէ։ «Հերիք է մեզ դրա վրա հիմնված տնտեսություն»,- նկատել է վարչապետը՝ ավելացնելով, որ «Լիդիանը» օրինակ է։ Հարցին, թե որքան ժամանակ է կառավարությանն անհրաժեշտ իրավիճակը շտկելու համար, Փաշինյանը պատասխանել է. որքան պետք է։ Քայլ առ քայլ գնում ենք։