Քաղաքական դալտոնիզմի մեկ տարին վանել է Հայաստանի բարեկամներին

Անհասցե արտաքին քաղաքականությունը նպաստել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մերձեցմանը, այսպիսի կարծիք է հայտնել նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում

Անհասցե արտաքին քաղաքականությունը նպաստել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մերձեցմանը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում։ Համաժողովի նախաձեռնողը ՀՅԴ-ն է։

«Մեկ տարի շարունակ քաղաքական դալտոնիզմը պառակտում է մտցրել մեր ազգի մեջ։ Մենք ամեն ինչ անո՞ւմ ենք, որ մարտահրավերներին դիմակայենք։ Ես կարծում եմ, որ ոչ»,- Արցախում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի ժամանակ ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանը։ Եկեք տեսնենք, թե ինչ ենք անում, որպեսզի դիմակայենք մարտահրավերին։ Ես 30 տարի քաղաքականությունում եմ, բայց չեմ հիշում մի ժամանակ, որպեսզի ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսքան ջերմ լինեին։ Դրան նպաստել է մեր անհասցե, աննպատակ արտաքին քաղաքականությունը։ Նկատի ունեցեք, որ անցած մեկ տարում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է 15 փաստաթուղթ։ Դրանց մեջ կարեւոր փաստաթուղթ կա, որին ուշադրություն չեն դարձրել։ 23 տարի քննարկվել է Կասպիցի կարգավիճակը։ Անցած ամառ Ադրբեջանը համաձայնեց ստորագրել այն։ Եկեք համաձայնենք, որ ամեն ինչ գին ունի, եւ Ադրբեջանը սպասում է, թե երբ իրեն կվճարեն։ Եկեք անկեղծ լինենք։ «Ինչ-որ առումով հայտնվել ենք դիվանագիտական վակուումում։ Այս ընթացքում բարեկամներ ձեռք չբերեցինք, բայց հեռացրինք մեր բարեկամներին։ Սա ակնհայտ է»,- ասաց նա։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ հենց որ հասկանա, որ կարող է հաղթել, պատերազմ կսկսի։ Նա նշել է, որ միջազգային կազմակերպությունները գլուխ չեն հանում, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարի վերջերս արած հայտարարությունը, թե նոր պատերազմը կավարտվի նոր տարածքների ազատագրմամբ, արժանի է ողջունվելու։ «Խոսակցությունները խաղաղության ու հումանիզմի մասին կարող են առիթ հանդիսանալ նոբելյան մրցանակի շնորհման, բայց մենք գիտենք, թե որտեղ ենք ապրում։ Բոլորին, ովքեր տառապում են քաղաքական դալտոնիզմով, պետք է արգելել ղեկավարել երկիրը»,- ասել է Ռուբեն Հակոբյանը։