Նոր մանրամասներ Արմավիրի ողբերգական վթարից

«Օպել»-ում հայտնաբերվել է եւս մեկ այրված դի

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 10:54-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին վթարված ավտոմեքենաներն անհրաժեշտ է տեղափոխել. անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները ստուգել են գազաբալոններում գազի առկայությունը եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դրանք հեռացրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից:

«Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ Կ.Գ.-ի (ծնված 1991 թ.) այրված դին:

Ավելի վաղ հայտնի էր, դարձել, որ մայիսի 5-ին, ժամը 00:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) եւ «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով բալոնները պոկվել եւ ընկել էին երթեւեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել էր եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:

Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել էին:

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի:

Արմավիր-Երեւան ճանապարհին գազի բալոններով բեռնված Զիլ-ը, բախվելով Օպել-ին, պայթել է․ նախնական տվյալով՝ կա 2 զոհ