Ներմուծված մեքենաներ փոխադրող բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր վթար՝ Տավուշի մարզում

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:

Փաստի ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: