BMW-ն ցուցադրել է քառադուռ 8 Series Gran Coupe-ի առաջին լուսանկարը

BMW 8 Series Gran Coupe-ը արտաքնապես եւ տեխնիկապես կկրկնի կուպեն եւ կաբրիոլետը, մոդելների հիմքում CLAR մոդուլային պլատֆորմն է՝ ադապտիվ անվահեծով եւ հետին ղեկավարվող անիվներով

BMW ընկերությունը հրապարակել է 8 Series ընտանիքի նոր մոդելի առաջին լուսանկարը՝ քառադուռ 8 Series Gran Coupe-ը, գրում է Մոտորը։

Նորույթի առաջին ցուցադրությունը տեղի կունենա #NextGen հատուկ միջոցառմանը BMW Welt ցուցասրահում, հունիսի վերջին, իսկ նրա շուկայական դեբյուտը նախատեսված է սեպտեմբերին։

BMW 8 շարքի երկդռնանի մեքենայից Gran Coupe-ը տարբերվում է անիվների մեծացված բազայով։ Հավելումը թույլ է տվել ընդլայնել հետեւի տարածքը, ինչպես նաեւ ավելի մեծացնել բեռնախցիկի հատվածը։ Առայժմ պարզ չէ, թե քանի նստելատեղ կունենա ավտոմեքնենա, թեեւ չի բացառվում, որ ընտրության համար կառաջարկեն երկու առանձին բազկաթոռ կամ եռատեղ բազմոց։

BMW 8 Series Gran Coupe-ը արտաքնապես եւ տեխնիկապես կկրկնի կուպեն եւ կաբրիոլետը։ Մոդելների հիմքում CLAR մոդուլային պլատֆորմն է՝ ադապտիվ անվահեծով եւ հետին ղեկավարվող անիվներով։ «Սայլակի» կառուցվածքում օգտագործվում են ալյումինիում, մագնիում եւ ածխապլաստիկ։ Նոր մեքենան կարող է ունենալ հետին դիֆերենցիալ եւ ակտիվ կայունացնողներ՝ լայնակի կայունությամբ։

BMW 8 Series կուպեն առաջարկվում է երկու մոդիֆիկացիայով. բենզինով՝ M850i xDrive եւ դիզվառելիքով՝ 840d xDrive։ Առաջինն ունի 4,4 լիտրանոց V8՝ երկու տուրբոներով, 530 ձիաուժով եւ 750 պտույտով։ Երկրորդը եռալիտր դիզելային «վեցնյակ» է՝ 320 ձիաուժով եւ 60 պտույտով։ Փոխանցատուփը՝ ութդիապազոնանի ավտոմատ Steptronic է։