Այսօր հրշեջների միջազգային օրն է

Այդ նախաձեռնությունն ընդունվել էր աշխարհի բազմաթիվ երկրներում

Մասիսի 4-ը հրշեջների մասնագիտական տոնն է, որը միջազգային մակարդակում նշում են մասնագետները, որոնք պաշտպանում եւ փրկում են մարդկանց, կենդանիների կյանքերը, նրանց սեփականությունը, ինչպես նաեւ էկոհամակարգի օբյեկտները: Երբեմն կրակի դեմ պայքարը խլում է այդ քաջարի մասնագետների կյանքերը, հաղորդում է Calend-ը:

Հրշեջների միջազգային օրը սահմանվել է հենց այդպիսի մի քանի ողբերգական իրադարձությունների հետեւանքով՝ կապված անտառային հրդեհի մարման աշխատանքների հետ 1998 թվականի դեկտեմբերին, որը տեղի էր ունեցել Ավստրալիայում: Այդ ժամանակ իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր հինգ հրշեջ: Դա հրշեջների զոհվելու առաջին դեպքը չէր, սակայն հենց այդ օրը դրդեց մարդկանց նախաձեռնել Միջազգային օրը, երբ հնարավոր կլիներ մեծարել հրդեհի դեմ պայքարող հերոսներին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցել աշխատանքային պարտքը կատարելիս զոհված հրշեջներին:

Այդ նախաձեռնությունն ընդունվել էր աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչին նպաստել էր դրա տարածումը Համացանցում: Որպես տոնակատարության օր ընտրվել էր Սուրբ Ֆլորիանի մեծարման օրը, որը համարվում է հրշեջների բարեխոսը: Այսպես, մի շարք երկրներում հենց մայիսի 4-ին են հրշեջները նշում իրենց մասնագիտական տոնը: