«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռներն ամուսնացել է

Զույգը հարսանիքն արել է Լաս-Վեգասում Billboard Music Awards 2019 երաժշտական մրցանակին մասնակցելուց մի քանի ժամ անց

«Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարքի դերակատար Սոֆի Թյոռներն ամուսնացել է Jonas Brothers խմբի մասնակից Ջո Ջոնասի հետ: Այդ մասին գրել է Metro թերթը: Տեղեկատվությունը հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը:

Զույգը հարսանիքն արել է Լաս-Վեգասում Billboard Music Awards 2019 երաժշտական մրցանակին մասնակցելուց մի քանի ժամ անց: Այդ իրադարձությունից հետո Թյոռները եւ Ջոնասը ուղեւորվել են տեղի մատուռներից մեկը, որտեղ պսակադրության արարողությունն անցկացրել է Էլվիս Փրեսլիի նմանակը:Սոֆի Թյոռները եւ Ջո Ջոնասը սկսել են հանդիպել 2016 թվականին եւ ապագա հարսանիքի մասին հայտնել են 2017-ին: Դեռ վերջերս դերասանուհին հարցազրույցում հայտարարել էր, որ զույգը պլանավորում է ոչ ճոխ արարողություն անցկացնել: «Մենք փորձում ենք դա որքան կարելի է ավելի համեստ անել: Քանի որ այդ ամենը շատ անձնական է»,-ասել է նա:

2018 թվականին հարսանիք են արել «Գահերի խաղի» այլ դերասաններ՝ Քիտ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին, որոնք Ջոն Սնոուի եւ Իգրիթի դերերն են կատարել սերիալում: Արարողությունն անցկացվել է Շոտլանդիայի հինավուրց դղյակում: «Գահերի խաղը» սերիալն էկրան էբարձրացել 2011 թվականին: Ութերորդ եւ վերջին եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: