«Ջրավաճառ տղան» արձանը վերադարձվեց իր պատմական տեղը

Այն Անգլիական այգում` Պեպոյի արձանի կողքին է

Այսօր, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված, «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:

Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Կարելի է ասել, որ արձանը վերադարձվեց իր պատմական տեղը, քանի որ ըստ պետական արխիվների, արձանը ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում: Տեղեկացնենք նաև, որ տեղադրումից առաջ արձանը ռեստավրացվել է: