Երեւանում Mazda-ն վրաերթի է ենթարկել ռազմական ինստիտուտի աշխատակցուհուն.նա տեղում մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը

Երեւանում, այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 24-ամյա Սամվել Կ.-ն, իր վարած Mazda մակնիշի 35 GM 065 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 54-ամյա Լաուրա Աբրահամյանին:

 Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Աղբյունրի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: