Այդ պատմությունը լսելուց հետո մի քանի օր խորհում էի նրա մասին

Սցենարիստ Արփի Վանյանն ամփոփել է հայ հայտնիների հաջողության պատմությունները
Արփի Վանյան

«Ո՞ւր է իմ տղամարդը», «Երեք կյանք», «Դեպի երազանք», «Մի ստիր», «Խմբագրություն.am» նախագծերի սցենարիստ, լրագրող Արփի Վանյանն օրերս թողարկել է իր առաջին գիրքը: «Անհնարինը՝ հնարավոր»՝ այսպես է կոչվում սցենարիստի պատմությունների շարքը, որն ընդգրկում է հայ հայտնիների հաջողության պահերը: Շոու-բիզնեսի, արվեստի, քաղաքականության եւ այլ ոլորտում հաջողություններ գրանցած անձիք՝ այդ թվում՝ Ավրաամ Ռուսոն, Նաիրա Զոհրաբյանը, Շուշաննա Թովմասյանը, Մարիամ Մերաբովան եւ այլք ներկայացնում են իրենց հաջողության ճանապարհը:

 հեղինակը պատմել է գրքի բովանդակության եւ, իհարկե, իր սեփական հաջողության մասին:

ԱրփիՁեր գրքի հերոսները մարդիկ ենորոնք կիսվում են իրենց հաջողությանպատմություններովՆրանց թվում են՝ դերասաններերգիչներարվեստագետներքաղաքական գործիչներ… Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին գրքի հերոսներըԻնչո՞ւ հենցնրանց հաջողության պատմությունները որոշեցիք ներկայացնել:

Այո, գրքի երկրորդ մասը հաջողակ մարդկանց պատմություններ են: Ես ընտրեցի այն մարդկանց, ում  ճանաչում եմ, ում մասին գիտեմ, ում գործունեությանը հետևում եմ և ում  հաջողության ճանապարհն ինձ  համար հետաքրքիր էր: Ուզում եմ նշել, որ  այժմ աշխատում եմ երկրորդ գրքիս վրա, որտեղ լինելու են, հայտնի և ոչ հայտնի մարդկանց հաջողության պատմություններ:  Ցանկացած մարդ, ով  ունի ոգեշնչող պատմություն, կարող է ուղարկել ինձ, և այն շատ հնարավոր է , որ տեղ գտնի   իմ հաջորդ գրքում:

Քանի՞ հաջողության պատմություն է ներառված գրքում:

Գրքում իմ պատմությունն է, թե ինչու որոշեցի գրել այն, ինչպիսի ողբերգական հանգամանքներ հիմք դրեցին գրքի ստեղծմանը: Իմ անցած ճանապարհին տեղի ունեցած  հրաշքների պատմությունն է, և այն իրադարձությունները, որոնք կարողացել եմ ինքս ձգել իմ կյանք՝ հետևելով տիեզերական օրենքներին, ձգողականության ուժի կանոններին: Այդ ամենի մասին կա «Անհնարինը՝ հնարավոր» գրքում, և կան բոլոր կանոնները, որոնց հետևելով ցանկացած մարդ կարող է իր կյանք քաշել ցանկացած իրադարձություն: Դա փաստ է: Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ. հետևելով այդ կանոններին՝ իրականութունն այլևս  ձեր կամքին չենթարկվելու ոչ մի շանս չի ունենա:

Իսկ հաջողության պատմությունները գրքում շատ են՝ գրեթե քսան:

Հնարավոր դարձող անհնարինի մասին հոգեբանական շատ գրքեր կան: Արդյոք դրա՞նք են հանդիսացել ոգեշնչման աղբյուր, որպեսզի դիտարկեք հայտնիների հաջողության պատմությունները: Օրինակ՝ իմ սիրելիներից մեկը Ջոն Կեխոյի՝ «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» գիրքն է, որում հեղինակը նկարագրում է, թե ինչպես մտքի կենտրոնացմամբ ու որոշ տեխնիկաների միջոցով կարող ենք մեր երազանքները հասցնել տիեզերքին, դառնալ հաջողակ, առողջ եւ երջանիկ…

Ձեր նշած հեղինակի գիրքը կարդացել եմ ու նաև հարուրավոր այլ գրքեր և այո, ճիշտ եք, ինչ խոսք՝ նաև գրքերը: Բայց այնուամենայնիվ լավագույն ուսուցիչը  դա կյանքն է: Եթե դու չես զգացել, չես ապրել այն, ինչի մասին գրում ես, եթե  քո կյանքում չես զգացել դրանց  ազդեցությունը՝ դու չես կարող այդ մասին գրել այնպես, որ ընթերցողը կարդա ու հավատա: Եվ ոչ միայն հավատա, այլ նամակներ գրի ու պատմի, որ  գիրքը կարդալուց հետո իր կյանքը սկսել է փոխվել, որ կյանքը տեսնում է վառ գույներով, որ որոշումներ է կայացրել, որ նոր գործ է սկսում, որ  որոշել է առողջանալ, որ  սկսում է քայլել իր երազանքի ետևից: Արձագանքներն  ինձ պարտավորեցնում են ավելի խորը ուսումնասիրել այս թեմաներն ու միաժամանակ հուզում, որ կարողացա  կատարել իմ առջև դրած խնդիրը՝ մարդկանց նվիրել ոգեշնչում:

Ամենից շատ Ձեզ ո՞ւմ հաջողության պատմությունն է ոգեշնչել գիրքը գրելիս:

Բոլորի պատմությունների մեջ կա մի բան, որը ստիպում է փշաքաղվել: Բայց  կա մի պատմություն, որը լսեցի հետո և անպայման տպագրելու եմ իմ հաջորդ գրքում. դա 18-ամյա մի տղայի պատմություն է, ում հանդեպ կյանքը շատ դաժան է գտնվել. Նա նաև առողջական խնդիրներ ունի, միայնակ է: Բայց միայն տեսնեք, թե ինչպես է պայքարում իր երջանկության համար: Ես այդ պատմությունը լսելուց հետո մի քանի օր անընդհատ  լուռ խորհում էի նրա մասին:

Առհասարակ աշխարհում ճանաչում ունեցող մարդկանցից ո՞ւմ հաջողության պատմությունն է Ձեզ համար ամենաոգեւորիչը:

Նիք Վույչիչի. նա  ծնվել է առանց վերջույթների, սերբ գաղթականների ընտանիքում։ Տասը տարեկանում կատարել է ինքնասպանության առաջին փորձը։ Նրան կանգնեցրել է այն միտքը, թե որքան տառապանքներ նա կարող է պատճառել հարազատներին։  Այսօր Նիքը համաշխարհայի ճանաչում ունեցող գրող է, ինչպես նաև մոտիվացնող խոսնակ: Նա շրջում է ամբողջ աշխարհում և տոկունության ու հաջողության հասնելու դասախոսություններ է ընթերցում հարյուր հազարավոր մարդկանց համար: Նիքն այսօր միլիոնատեր է, նաև ունի գեղեցիկ ընտանիք՝ կին, երեխաներ:

Իսկ Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

Այո, իհարկե: Իմ կյանքը լի է հաջողության պատմություններով: Ես կարողացել եմ ու շարունակում եմ քայլ առ քայլ իրականացնել իմ բոլոր երազանքները և դրանք անում եմ  ըստ այն օրենքների ու կանոնների, որոնց մասին գրել եմ «Անհնարինը՝  հնարավոր» գրքում: Նաև  փորձում եմ սոցիալական ցանցերում իմ էջերի, նորաստեղծ յութուբյան ալիքիս միջոցով կարճ տեսանյութերի, ուղիղ եթերների  շնորհիվ մարդկանց հուշել, մատնացույց անել, թե ինչպես կարող են նրանք էլ իրականացնել իրենց երազանքերը: Փորձում եմ մարդկանց հետ կսվել իմ իմացածով, կարդացածով, իմ կանքի փորձով:

Եթե պատմեիք Ձեր հաջողության պատմությունը, ո՞ր էջից կսկսեիք այն:

Շատ գեղեցիկ հարց էր: Կսկսեի հենց իմ կյանքի առաջին էջից, երբ ես «որոշեցի» ծնվել հենց իմ մայրիկից: Այն փորձը, որն ունեցա իմ մանկությունում՝ ստեղծեց այն մարդուն, ով կամ ես: Բայց դա չի նշանակում, որ ծնողներն են որոշում իրենց զավակների ապագան: Ոչ: Պարզապես ծնողները  շատ հաճախ ենթագիտակցորեն, ստեղծում են այն մթնոլորտը, այն իրավիճակը, որի ընթացքում երեխան սկսում է հարցադրումներ անել, ապա ողջ կյանքում փնտրել այդ հարցերի պատասխանները: Ես այն կարծիքն եմ, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, այլ նրա միջոցով աշխարհ եկած նոր մարդ, ով ունի իր  ճանապարհն ու իր առաքելությունը: Ես շատ վաղ տարքում եմ հասկացել, որ  կարող եմ  ազդել ինքս իմ կյանք վրա: Արցախում եմ ծնվել, մեծացել ու ապրել կյանքիս մեծ մասը: Պատերազմը մարդկանց շուտ է հասունացնում: Ինձ էլ հասունացրեց, և ստիպեց կյանքին նայել ոչ մանկան աչքերով: Իսկ մեծ  փոփոխություններ կատարվեցին այն ժամանակ, երբ   բնակվելով Արցախի փոքրիկ մի քաղաքում՝ երազեցի ֆիլմեր, սերիալներ ու գրքեր գրելու մասին: Հետո սկսեցի քայլեր կատարել այդ ուղղությամբ ու մի օր էլ պարզապես վեր կացա ու եկա Երևան՝ երազանքիս ետևից: Եկա ու ամեն ինչ ստացվեց ավելի լավ, քան պատկերացնում էի: Որպես սցենարիստ՝ համագործակցություններ հայկական գրեթե բոլոր հեռուստաալիքների հետ, ինչպես նաև ֆիլմեր, գրքեր, կայքեր, որոնք խմբագրում էի: Մի խոսքով՝ ամեն էջում էլ կարող եմ  հաջողության նշում կատարել: Իհարկե,  այդ ողջ ճանապարհը համեմված է անքուն գիշերներով,  անվերջանալի աշխատանքով, հիասթափություններով, երբեմն արցունքներով, ամեն բան թողնելու որոշումներով, մոխիրներից վեր հառնելու կամքով, անձնազոհություններով: Առանց այս ամենի չկա երազանքի ճանապարհ:

Արփի,  անդրադառնանք նաեւ Ձեր հեռուստատեսային գործունեությանը.  առաջիկայում նոր հեռուաստասերիալ ներկայացնելո՞ւ եք:

Այս պահին չեմ գրում ու գիտեմ ինչու չեմ գրում: Որովհետև ես հիմա  չեմ ուզում գրել հեռուստասերիալ: Այս պահին, գոնե, չեմ ուզում: Հիմա ուղեղս, միտքս ու հոգիս  զբաղված են այլ նպատակ-երազանքով և աշխատում եմ դրանց ուղղությամբ: Հենց որոշեմ, որ ուզում եմ  նորից հեռուստասերիալ գրել, կհետևեմ գրքում բերած իմ օրենքներին, և  ամեն բան այնպես կդասավորվի, որ կրկին  կսկսեմ գրել: