Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի Կայսերը

Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մայիսի 1–ին, շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Այս մասին  տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի:

Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: