Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարները

2 խաղերն էլ տեղի կունենան մայիսի 2՝ Երեւանի ժամանակով 23։00-ին

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարներին։

Լոնդոնի «Արսենալի» եւ իսպանական «Վալենսիայի» միջեւ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ Գերմանիայում անցկացվելիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Կարլոս դե Սերո Գրանդեն:

2 խաղերն էլ տեղի կունենան մայիսի 2՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։