Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բերած բողոքի քննությունը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բերած բողոքի քննությունը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Քիչ առաջ ավարտվեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։

Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 30-ին, ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: