ԱՄՆ նախագահի վրա հեռախոս են նետել

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է նախագահ Թրամփը մոտենում տրիբունային

Մի տղամարդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա հեռախոս է շպրտել երբ վերջինս բեմ է բարձրացել Ինդիանա նահանգի հրաձիգների ընկերակցության միջոցառման ժամանակ ելույթ ունենալու։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է նախագահ Թրամփը մոտենում տրիբունային, իսկ այդ ժամանակ բազմության միջից հեռախոս է նետվում, որը ընկնում է Թրամփից մի քանի քայլ հեռավորության վրա։ Հեռախոս նետող անձը ձերբակալվել է։  Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել է, որ այդ տղամարդը հարբած է եղել։ Իրականացվում է քննություն՝ արարքի մոտիվները պարզելու համար։