Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին

Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ վիճակում․ երեք հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 62-ամյա Խաչատուր Հովակիմյանի վարած Volkswagen մակնիշի և Աբովան քաղաքի բնակիչ 30-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին Shamshyan.com-ը։

Volkswagen-ի վարորդ Խ. Հովակիմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Գ. Ստեփանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի 30-ամյա Գևորգ Սիմոնյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է խմած, իսկ Volkswagen-ինը ՝ սթափ և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: