Հետազոտողներն ակտիվորեն աշխատում են արհեստական ինտելեկտի կատարելագործման ուղղությամբ: Այս անգամ OpenAI-ի մասնագետները կարողացել են հատուկ ալգորիթմ ստեղծել, որը թույլ է տալիս տարբեր գործիքներով երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծել, գրում է Planet Today-ը:
OpenAI-ն բավականին հայտնի ընկերություն է արհեստական ինտելեկտի ստեղծման ոլորտում: Նրա մասնագետները ներգրավված են եղել հայտնի գյուտարար Իլոն Մասկի մի շարք նախագծերում: Ընկերության հերթական նորույթը MuseNet նեյրոցանցն է, որը կարող է ստացված երաժշտական ստեղծագործությունների հատվածների հիման վրա յուրահատուկ երաժշտություն ստեղծել:
MuseNet-ը լավ «երաժշտական դպրոց» է անցել: Հետազոտողներն ալգորիթմին ծանոթացրել են հազարավոր պոպոլույար եւև դասական ստեղծագործությունների հետ, ինչն էլ արհեստական ինտելեկտի մոտ երաժշտկան տաղանդ է զարգացրել:
Այժմ MuseNet-ն ունակ է ինքնուրույն զուգակցել եւ երաժշտական ոճեր եւ ուղղություններ վերստեղծել:
0Comments