Փաշինյանը պատմել է սիրելի կերակուրի, խմիչքի, գրողի եւ ֆիլմի մասին

Աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8-ից եւ ավարտվում այն ժամանակ, երբ «այլեւս աշխատելու ուժ չկա». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետի ամենասիրելի կերակուրը սպասն է։ Այս մասին նա պատմել է «Независимой газета»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8-ից եւ ավարտվում այն ժամանակ, երբ «այլեւս աշխատելու ուժ չկա»։

Փաշինյանը նաեւ ասել է, որ երբեք չի ունեցել որեւէ հոբբի, իսկ ըմպելիքներից նախընտրում է սուրճը, ալկոհոլ եւս օգտագործում է, սայայն ըստ միջավայրի եւ իրավիճակի։

Ինչ վերաբերում է գրական նախընտրություններին, նա սիրելի գրողների շարքում նշել է Հովհաննես Թումանյանին, Ֆեոդոր Դոստոեւսկուն, Հրանտ Մաթեւոսյանին։ Վերջին գեղարվեստական ֆիլմը որ նայել է՝ իտալական կոմեդիա է՝ վերնագիրը «Այստեղ ավելորդ է օրենքը»։