ԱՄՆ-ում Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել

Այդ տվյալները հավաքվել են էլեկտրոնային հասցեների ստուգման միջոցով

Նյու Յորքը հետաքննություն է սկսում Facebook ընկերության դեմ՝ կապված սոցցանցի օգտատերերի էլեկտրոնային հասցեների շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ, հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հետաքննություն ենք սկսում՝ կապված նրանց օգտատերերի էլեկտրոնային հասցեների 1,5 մլն շփումների տվյալների չարտոնված հավաքման հետ»,- նշել է նա Twitter-ում:

Նա հավելել է, որ Facebook-ի հայտարարության համաձայն՝ այդ տվյալները հավաքվել են էլեկտրոնային հասցեների ստուգման միջոցով, «բայց մարդկանց ընդհանուր թիվը, որոնց տվյալները հավաքվել են ոչ պատշաճ կերպով, հասնում է հարյուրավոր միլիոնների»:

«Facebook-ին պատասխանատվության կանչելու ժամանակն է այն բանի համար, թե ինչպես է վերաբերվում օգտատերերի անձնական տեղեկություններին»,- հայտարարել է Ջեյմսը: