«Ինչո՞ւ եք խուսափում հեղափոխություն բառից». Փաշինյանը՝ Ջանջուղազյանին

Բյուջեի հաշվետվությունը ավելի քան 4700 էջ է

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը եւ այն սահմանված կարգով ներկայացվեց Ազգային ժողով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետվությունը ավելի քան 4700 էջ է:

«Բյուջեի օրենքը հիմնված է կանխատեսումների վրա, իսկ կանխատեսումներն իրենց մեջ ռիսկեր են պարունակում: Եթե խուսափենք հեղափոխություն բառն օգտագործելուց, տնտեսության տեսակետից չափազանց նշանակալի իրադարձություններ են եղել»,-ասաց Ջանջուղազյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «ինչո՞ւ եք խուսափում հեղափոխություն բառից»: