Ֆրանիսիայում հայտնի դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը քննադատել է վերջին տարիների ֆրանսիացի լիդերներին, որոնք իրենց նախընտրական քարոզչության ընթացքում սպեկուլիացիայի են դիմում Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ։
«Հայերի համար ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է եւ ոչ թե քաղաքական տրիբունա։ Ե՞րբ մենք այս մասին կասենք նրանց»,- գրել է Ավեդիքյանը՝ հրապարակելով դեմոտիվատոր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա երկու նախորդների՝ Ֆրանսուա Օլանդի եւ Նիկոլյա Սարկոզիի լուսանկարով։
Սերժ Ավեդիքյանը ֆրանսիացի կինոռեժիսոր է, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։ Նրա ծնողները ծնվել են Ֆրանսիայում, նրանք Թուրքիայից փախստականներւ սերունդ են, որոնք վերապրել են ցեղասպանությունը։ 1947թ.-ին Ստալինի պրոպագանդայի ազդեցության ներքո Ավեդիքյան ընտանիքը հայրենադարձվում է խորհրդային Հայաստան, ուր 1955թ.-ին ծնվում է Սերժ Ավեդիքյանը։ Նա ֆրանսիական դպրոց է հաճախել եւ երբ դարձել է 15 տարեկան, ընտանիքը Ֆրանսիա վերադառնալու որոշում է կայացրել։
1976թ.-ին Սերժ Ավեդիքյանը համախոհների խմբի հետ կազմակերպվել է որպես թատերախումբ, ինչից հետո մի քանի ներկայացում է բեմադրել։ Բացի թատրոնում աշխատանքից՝ նա նկարահանվում էր նաեւ ֆիլմերում։ 1988թ.-ին շարունակելով իր ստեղծագործական գործունեությունը՝ Սերժ Ավեդիքյանը հիմնվել է սեփական կինոստուդիան։
0Comments