Ե՞րբ եք դուք վստահ ինքներդ ձեզ վրա

հոգեբանական թեստ
թեստ

Որոշակի իրավիճակներում մենք մեզ շատ ավելի վստահ ենք զգում, քան սովորաբար։ Օգտակար է վերլուծել, թե ինչն է հենց մեզ այդպիսի վստահություն տալիս, որ այդ գործոններն օգտագործենք ըստ անհրաժեշտության։

Դրա համար օգտակար կլինի անցնել այս արագ թեստը։

Նայեք նկարազարդմանը։

Որտե՞ղ դուք կնստեիք հանգստանալու համար։ Ո՞ր առարկան ձեզ համար առավել հարմարավետ կլիներ հանգստանալու համար՝ մնացած առաջարկվածներից։

Կարելի է կատարել մեկից ավելի ընտրություն։ Կատարեք այդ ընտրությունը ու կարդացեք դրա նշանակությունը։

Նստարան 1

Դուք ձեզ ինքնավստահ եք զգում ընկերների շրջապատում, այն մարդկանց շրջապատում, ում դուք համակրում եք, ում հետ դուք վաղուց եք ծանոթ ու գիտեք, թե ինչ կարելի է նրանցից սպասել գրեթե ցանկացած իրավիճակում։ Նրանց միջավայրում դուք ձեզ սովորականից ավելի վստահ եք զգում։

Նստարան 2

Դուք ձեզ ինքնավստահ եք զգում հարազատների շրջապատում։

Հավանաբար դուք ընտանիքի մարդ եք, ազգի, տոհմի, ընտանեկան կապերի ջատագով մեկը։ Դուք ձեզ լավ եք զգում հարազատ մարդկանց, արյունակիցների, ազգականների շրջապատում ու ձեզ սովորականից ավելի վստահ եք զգում նրանց հետ գտնվելիս։

Աթոռ 3

Դուք ձեզ ինքնավստահ եք զգում, երբ վերահսկում եք իրավիճակը, երբ զգում եք, որ կարողանում եք ցանկացած պահի կանգնեցնել այն իրավիճակը, որն անմիջականորեն ձեզ հետ է կապված։

Աթոռ 4

Դուք ձեզ վստահ եք զգում, երբ էմոցիաներ եք արտահայտում։

Հնարավոր է, դուք այնպիսի մարդ եք, ով իր ուժը դրսևորելով՝ իրեն ավելի վստահ է զգում, քան սովորաբար։ Ձեզ պետք է ցույց տալ էմոցիաները, որ ձեզ վստահ զգաք։ Լուռ բողոքը ձեզ համար չէ։

Աթոռ 5

Դուք ձեզ վստահ եք զգում, երբ պաշտպանում եք ձեր մտերիմներին։

Դուք ձեզ ուժեղ ու վստահ մարդ եք զգում այն ժամանակ, երբ ձեր մտերիմ մարդկանց պաշտպանում եք տհաճ իրավիճակների մեջ ընկնելուց։ Երբ դուք ապահովում եք այն մարդկանց հարմարավետությունը, ովքեր ձեզ համար թանկ են, դուք ձեզ սովորականից ավելի վստահ եք զգում։

Աթոռ 6

Դուք ձեզ վստահ եք զգում, երբ միայնակ եք գործում։

Դուք այնպիսի մարդ եք, ով չի սիրում իր վրա պատասխանատվություն վերցնել ինչ-որ մեկի բարեկեցության համար ու, բացի իրենից,  հույս դնել էլի ինչ-որ մեկի վրա։ Դուք ձեզ վստահ ու հանգիստ եք զգում, երբ միայնակ եք գործում։