Գյուղնախարարությունը ներկայացնում է Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական աջակցության ծրագիրը

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցել անասնաբուծության վարման դասընթացներին

Անասնապահության զբաղվողների, բարձր մթերատու կենդանիներ ունեցողների, ժամանակակից անասնաշենք հիմնելու ցանկություն ունեցողներին պետությունը պատրաստ է աջակցել՝ «խելացի» անասնաշենքի համար ներդրված ծախսերի փոխհատուցում տալով։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Ընդ որում, հնարավոր է ինչպես կառուցել, այնպես էլ վերակառուցել անասնաշենքը։

Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել՝

1-ին մոդել՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարած¬քով՝ անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։

2-րդ մոդել՝ 281- 450 քառակուսի մետր արտադրական տա¬րած¬¬քով՝ անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուց¬ման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ,

3-րդ մոդել՝ 451 եւ ավելի քառակուսի մետր արտադրական տա¬րածքով՝ անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուց¬ման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։

Ուշադրություն. զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների եւ սոցիալական աջակցություն ստա-ցող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների հա¬մար պետական փոխհատուցումը կկազմի՝

1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ,

2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ,

3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցել անասնաբուծության վարման դասընթացներին։