Բժիշկները աղջկա գլխուղեղում մանդարինի չափի ուռուցքը հայտնաբերել են «Ամերիկյան բլուրների» շնորհիվ

«Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը փրկել է 21-ամյա Մոլլի Ուայթի կյանքը

Հանրաճանաչ «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը փրկել է 21-ամյա Մոլլի Ուայթի կյանքը: Բլուրներով սահելուց հետո աղջկա մոտ սրտխառնոց է սկսվել, վատթարացել է տեսողությունը եւ զարգացել դեմքի կաթված: Մոլլին որոշել է, որ ատրակցիոնով սահելիս աննշան վնասվածք է ստացել, սակայն հետազոտությամբ գլխուղեղում մանդարինի չափի ուռուցք է հայտնաբերվել:

Պարզվել է, որ ուռուցքն աճել է մի քանի տարի շարունակ, սակայն յուրահատուկ տեղադրության պատճառով այս պրոցեսը չի ուղեկցվել հատկանշական ախտանիշների զարգացմամբ: «Ամերիկյան բլուրներով» սահելիս Մոլլիի գլուխը կտրուկ թափահարվել է, ինչի պատճառով ուռուցքը տեղաշարժվել է եւ սկսել ճնշել գլխուղեղի մյուս հատվածների վրա: Դրա հետեւանքով աղջկա դեմքը կաթվածահարվել է, իսկ ընդհանուր առողջական վիճակը խիստ վատթարացել:

Արդյունքում Մոլլին ենթարկվել է երկու վիրահատության, քիմիաթերապիայի կուրս անցել եւ երկար ժամանակ վերականգնվել: Բժիշկները նշում են, որ եթե չլիներ «Ամերիկյան բլուրները», ապա ուռուցքը մինչեւ այնպիսի չափի կաճեր, երբ այլեւս անհնար կլիներ վիրաբուժական միջամտությունը: Այսպիսով, հանրաճանաչ ատրակցիոնը նրա կյանքը հրաշքով փրկել է: Հիմա աղջիկը կամավոր է աշխատում «Brain Tumour Charity» բարեգործական կազմակերպությունում, որն աջակցում է գլխուղեղի ուռուցքով պացիենտներին: