Երեկ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ

Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ:

Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:

Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.

• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել
• Տեսախցիկները հանել
• Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել
• Կտրուկ ավելացնել ներդրումների և աշխատատեղերի քանակը
• Թռիչքային զարգացում ապահովել
• Մարտի մեկը բացահայտված է
• Չմիջամտել իրավապահների աշխատանքներին և այդպես շարունակ:
Որևէ խոստում կատարված չէ, որևէ:

Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգևատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:

Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:

Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել:
Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել և ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:

Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух:
Բարձր գոռալը, բղավելը և սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենևին дух-ի մասին չի խոսում:

 

Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց»:

Մահաթմա Գանդի