Քիմ Քարդաշյանը որոշել է իրավաբան դառնալ

Ոմանց Քարդաշյանի օրինակը ոգեշնչել է, իսկ որոշ օգտատերեր նրան խորհուրդ են տվել «մնալ իր տեղում»

Քիմ Քարդաշյանը ստանում է կրթություն, որպեսզի դառնա իրավաբան, իսկ այդ ամենին հասարակությունը ոչ միանշանակ արձագանք է տալիս, գրում է Forbes-ը:

Այս որոշումը մեծ քննարկումների տեղիք է տվել համացանցում: Ոմանց Քարդաշյանի օրինակը ոգեշնչել է, իսկ որոշ օգտատերեր նրան խորհուրդ են տվել «մնալ իր տեղում»:

Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը համաձայն չէ իր հասցեին հնչող քննադատությունների հետ:

«Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ հասկանան, որ ոչինչ չպիտի սահմանափակի ձեր ձգտումը իրականացնել ցանկությունը և հասնել նպատակներին»,- ասել է Քարդաշյանը:

Նա նաև հավելել է, որ յուրաքանչյուր նոր պահ կարող է նոր ճանապարհ և հնարավորություններ ստեղծել մարդու համար: