Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է

Նա ամուսնացած էր ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկիի հետ

Բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնալուծվել է։ Նա ամուսնացած էր ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկիի հետ։ Հայտնում է US Weekly-ն՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին։

Նշվում է, որ նախկին ամուսինները մտադիր են միասին դաստիարակել իրենց որդուն։ Նրանք, ինչպես և նախկինում, խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը։

30-ամյա երգչուհու և 45-ամյա Կոնեկիի կապի մասին հայտնի էր դարձել 2012-ի հունվարին։ 6 ամիս անց Ադելը հայտարարել էր, որ երեխա է ունենալու, այժմ որդին 6 տարեկան է։

Ավելի վաղ երգչուհին Vanity Fair -ին տված հարցազրույցում ասել է, որ իր կյանքում ունեցած ամենալուրջ հարաբերություններն են։ Նրանք ամուսնացել են 2017-ին։ Ամուսնությունը գաղտնի է եղել։