Վաղը Կառավարության որոշմամբ կստեղծվի ներդրողների համար մեկ պատուհանի հիմնադրամ․ Ավինյան

Ավինյանը բացատրեց, թե ինչ գործառույթներ է իրականացնելու այդ հիմնադրամը

Հայաստանում նախատեսված է «մեկ պատուհանի» ծառայություն ստեղծել ներդրողների համար։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանն առաջարկեց մինչ այդ ամենի ստեղծումը գործառույթները տալ որևէ պետական մարմնի։

Հարց-առաջարկին պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հենց վաղը կառավարության նիստի ընթացքում ստեղծվելու է այսպես կոչված Ներդրումների պետական հետաքրքրությունների հիմնադրամ, ինչի հետ կապված կարիք չկա այդ գործառույթն այլ տեղ տեղափոխել։

Ավինյանը բացատրեց, թե ինչ գործառույթներ է իրականացնելու այդ հիմնադրամը։