Նուրբ և համեղ տնական նրբերշիկներ՝ պատրաստված հավի մսից

Պատրաստի նրբերշիկներն իջեցնել եռացող ջրի մեջ և եփել 20 րոպե

Բաղադրիչներ

1. Աղացած հավի միս – 500 գ
2. Ձու – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Գազար – 1 հատ
5. Աղ
6. Սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները մանրացնել բլենդերով, ստանալ միասեռ զանգված:

2. Սննդային թաղանթից 20х20 չափի քառակուսիներ կտրատել:

3. Սննդային թաղանթի մի ծայրին 2 գդալ միջուկ դնել և փաթաթել:

4. Ծայրերը կոնֆետի փաթեթավորման նման պտտել:

5. Պատրաստի նրբերշիկներն իջեցնել եռացող ջրի մեջ և եփել 20 րոպե: