ԱՄՆ-ում ուղևորը ցատկել է վայրէջք կատարած ինքնաթիռից և հիվանդանոց տեղափոխվել

Տղամարդն ընկել է շուրջ երեք մետր բարձրությունից

ԱՄՆ-ի Ֆինիքս Սքայ Հարբոր օդանավակայանում ուղևորներից մեկը ցատկել է վայրէջք կատարած ինքնաթիռից: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ 25-ամյա տղամարդը թռիչքի ընթացքում շարունակ խնդիրներ է ստեղծել` կռիվ հրահրել, դիպել մյուս ուղևորներին և անհայտ ծագման փոշի տարածել, ուստի ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել մինչ ինքնաթիռի վայրէջքը դիմել իրավապահ մարմինների միջամտությանը։

«Ինքնաթիռի վայրէջք կատարելուց անմիջապես հետո ուղևորը բացել է դուռն ու դուրս ցատկել»,- հայտնել են American Airlines ավիաընկերությունից: 

Նշվում է, որ տղամարդն ընկել է շուրջ երեք մետր բարձրությունից, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել թեթև վնասվածքներով: