Հաշմանդամություն ունեցող անձը ինքնահրկիզվել է նախագահի նստավայրի մոտ

Հաշմանդամը էլեկտրական հաղորդալարով այրել է իր վերնազգեստը

Միացյալ Նահանգներում անհայտ հաշմանդամ տղամարդն ինքնահրկիզում է իրականացրել նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան առաջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնի Փենսիլվանիա-ավենյուում, Սպիտակ տան մոտ։ Տղամարդը, ով եղել է հաշմանդամի սայլակով, էլեկտրական հաղորդալարով այրել է իր վերնազգեստը։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն անհապաղ քայլեր են ձեռնարկել եւ հանգցրել կրակը, տուժածին ցույց տվել առաջին բուժօգնություն։ Ներկայումս տղամարդուն տեղավորել են տեղի հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները հայտնել են, որ նրա ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։