Մեծ Բրիտանիայում Brexit անվամբ կուսակցություն է ստեղծվել

Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կկայանան մայիսի 23-26-ը

Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ Մեծ Բրիտանիայում «հայտնվել է» նոր կուսակցություն՝ Brexit անվամբ: Դրա հիմնադիր Նայջլ Ֆարաժը քարոզարշավը սկսել է բրիտանական կառավարության դեմ մեղադրանքներով՝ կառավարության վերջին մի քանի շաբաթների աշխատանքն անվանելով «երկրի պատմության մեջ ժողովրդավարության նկատմամբ ամենամեծ դավաճանությունը»:

Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կկայանան մայիսի 23-26-ը: