«Առյուծ արքա» ֆիլմում՝ Տիմոնի և Պումբայի տեսքը վախեցրել է օգտատերերին

Սիմբան, Տիմոնը եւ Պումբան այնպիսի տեսք ունեն, կարծես ստիպված են մինչեւ կյանքի վերջը նվազագույն գումարով աշխատել երկու տեղում

Այն բանից հետո, երբ «Disney» ընկերությունը հրապարակել է «Առյուծ արքա»-ի թարմացված տարբերակի թրեյլերը, համացանցում ակտիվորեն սկսել են քննարկել Տիմոնի եւ Պումբայի արտաքինը։

Ինչպես նկատում է Vice հրատարակության լրագրողը, նոր հոլավակում կերպարները, որոնք «ձեր մանկությունը լցրել են ուրախությամբ, թրթուրների հանդեպ տարօրինակ, անհագ ախորժակով», փոխարինվել են «հիպերռեալիստական եւ վախեցնող  հրեշներով»։ «Ամենն, ինչ մենք երբեւէ հաճելի էինք համարում, այժմ արդեն մերկացել է ժամանակակից աշխարհի դաժան լույսով, Պումբայի մորթիով եւ մնացյալով... Սովորեք դրան»,- ասված է հոդվածում։

Օգտատերերը համաձայնել են այդ տեսակետի հետ եւ հայտարարել, որ մանկության տարիների սիրելի հերոսները կարող էին եւ ավելի համակրելի տեսք ունենալ։ «Սիմբան, Տիմոնը եւ Պումբան այնպիսի տեսք ունեն, կարծես ստիպված են մինչեւ կյանքի վերջը նվազագույն գումարով աշխատել երկու տեղում»,- նշել է օգտատերերց մեկը, մյուսները նկատել են, որ Պումբան «Շրամից ավելի վախեցնող» տեսք ունի։