Հռոմի Պապը ծնկի է իջել՝ համբուրելու սուդանցի ղեկավարների կոշիկները

Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել՝ համբուրելու Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի:

«Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկե´ք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Սուդանցի առաջնորդները տպավորվել են, երբ 82-ամյա պապը, որը ոտքերի քրոնիկ ցավեր ունի, ծնկի է իջել օգնականի օգնությամբ՝ համբուրելու նրանց կոշիկները: