Ճապոնական կործանիչն անհետացել է Խաղաղ օվկիանոսի տարածքում

Չի բացառվում, որ այն կործանվել է

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-35A կործանիչը, որը տեղակայված էր Միսավա ռազմաբազայում, Խաղաղ օվկիանոսի երկնքում գտնվելու ժամանակ անհետացել է ռադարների էկրանից: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ ինքնաթիռն անհետացել է ուսումնական թռիչք կատարելիս:

Չի բացառվում, որ այն կործանվել է, սակայն այս մասին տեղեկատվություն կհաղորդվի որոնողական աշխատանքներ իրականացնելուց հետո: