Պորոշենկոյի և Զելենսկու պաշտոնական բանավեճի օրը հայտնի է

Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում

Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում, մնացյալը թոք-շոու է։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ ապրիլի 14-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն սպասում է Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում՝ բանավեճեր անցկացնելու համար, նա նաեւ հրավիրել է հանդիսականների եւ հեռուստաալիքներ: Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է ապրիլի 19-ին բանվեճեր անցակացնել Պորոշենկոյի հետ:

Այդ նույն օրը, նախագահի ընտրությունների մասին օրենքին համապատասխան, թեկնածուների հեռուստաբանավեճեր են պլանավորված Հանրային հեռուստատեսությունում:

«Մենք ձեզ հետ հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է այն բանի խիստ ձեւաչափին եւ կանոններին ու պայմաններին, ինչը Տատյանան (Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը – խմբ.) անվանում է հենց բանավեճեր: Մենք պատրաստ ենք անցկացնելու դրանք»,- հայտարարել է Ալասանիան:

Նա նաեւ ասել է, որ ապրիլի 19-ին ժամը 20:00-ին կսկսվի բանավեճերի հեռարձակումը՝ անկախ այն բանից, թե թեկնածուները կգան արդյոք ստուդիա: Ուկրաինայում նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին, երկրորդ փուլկ նշանակված է ապրիլի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: