Պուտինը կոչէ արել չեղարկել Թուրքիայի հետ առևտրի գործող սահմանափակումներ

Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում։

«Կարծում եմ, որ առեւտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում»,-ասել է Պուտինը: