ՌԴ-ում ցուցադրել են «փայտ կրակող» տանկի փորձարկման կադրերը

Կրակոցից հետո փայտի կտորը վերածվել է մանր կտորների

Ռուսական Звезда հեռուստաալիքը ցուցադրել է Т-80 տանկի նորացված հրանոթի փորձարկման կադրերը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մարտական մեքենայի վիճակը վերանորոգումից հետո ստուգել են արտասովոր եղանակով. տանկը նպատակակետերի ուղղությամբ կրակել է գերաններով: Որպեսզի փայտյա արկերը չբռնկվեն, հրանոթի փողաբերանի մեջ ջուր են լցրել:

Կրակոցից հետո փայտի կտորը վերածվել է մանր կտորների:

Т-80 տանկը հիմնական մարտական տանկ է, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում: Խորհրդային բանակի սպառազինման կազմում ընդունվել է 1976-ին: