Թրամփի թեկնածուն Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել

Համաշխարհային բանկի խմբի նախկին նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի սկզբին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 տարի շուտ, հրաժարական էր տվել

ԱՄՆ Ֆինանսների նախարարության միջազգային գործերով ներկայացիչ Դևիդ Մալփասը Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից:

«Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենները Դևիդ Մալփասին միաձայն քվեարկությամբ 5 տարի ժամկետով Համաշխարհային բանկի խմբի ղեկավար ընտրեցին: Նրա պաշտոնավարումը կսկսվի սույն թվականի ապրիլի 9-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մալփասի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի խմբի նախկին նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի սկզբին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 տարի շուտ, հրաժարական էր տվել: Պատճառը բանկիրի՝ տնտեսության մասնավոր ոլորտում աշխատելու ցանկությունն է եղել: