«Շտապ օգնության» ուղղաթիռը կգործարկվի ապրիլի 7-ին

Ուղղաթիռի շնորհանդեսը կկայանա «Արարատ գոլֆ» ակումբում

Հայաստանում սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 7-ին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ուղղաթիռի շնորհանդեսը կկայանա «Արարատ գոլֆ» ակումբում ապրիլի 7-ին 13:30-ին:

Դեռ փետրվարին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում կներդրվի սանիտարական ավիացիայի ծառայություն: «Armenian Helicopters LLC-ն «Էյրբաս» ընկերությունից ընդունել է ուղղաթիռը, որով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ»,-գրել էր Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Մարտի 2-ին նախարար Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է «Շտապ օգնության» ուղղաթիռով կազմակերպվում պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից: