Եթե մարզիչը ցանկանա, ապա կհեռանամ. Կեյլոր Նավաս

Վերջերս մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում թիմում դարպասապահների հարցը լուծված կլինի


Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը «Վալենսիայից» կրած պարտությունից հետո (2:1) խոսել է թիմում իր կարգավիճակի մասին.

«Եթե մարզիչն ասի, որ պետք է հեռանամ, ապա կլքեմ ակումբը: Սակայն ես ունեմ պայմանագիր ու ապագաս կապում եմ Մադրիդի հետ: Միշտ փորձում եմ համոզել մարզչին, որ ես արժանի եմ հիմնական կազմում տեղ գտնելուն:
 
Ցանկանում եմ մնալ «Ռեալում», տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: Պետք է կենտրոնանանք մրցաշրջանը բարձր նոտայով ավարտելու վրա: Պետք է կռվենք հանուն ակումբի պատվի ու հաղթենք մնացած խաղերում»,- ասել է Նավասը, ում խոսքը մեջբերում է Marca-ն:

Հավելենք, որ վերջերս մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում թիմում դարպասապահների հարցը լուծված կլինի:

Գրում է armsport.am-ը