ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք

Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնն արտաբերում

ԵՊՀ-ում հանրային քննարկում է կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ չի կիսում այն տեսակետը, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։

«Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնն արտաբերում։ ԿԳՆ-ն էլ հիմա լավ չի աշխատում, լուծարե՞նք։ Սփյուռքի նախարարության պահպանումը նախ` հարգանք է սփյուռքի բազմահազար հայրենակիցների նկատմամբ։ Մեր ազգին ինչքան բանակն ա պահել, էնքան էլ մշակույթը, եթե ճիշտ մարդ չեն կարողանում նշանակել, դա չի նշանակում, որ կառույցն է պետք լուծարել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, պատգամավորի կարծիքով՝ դրանք անպայման պետք է խորհրդարանական վերահսկողության ներքո գտնվեն: