Ըմբշամարտի ԵԱ. Ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմը

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ռումինիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը: