Մադոննան «Եվրատեսիլ 2019»-ին ելույթ կունենա 1 մլն դոլարի դիմաց

Երգացանկի հետ կապված գլխավոր պայմանն այն էր, որ նա չկատարի երգը, որը նվիրված է ԱՄՆ քաղաքականությանը, ինչին Մադոննան չէր համաձայնում

Երկարատեւ բանակցություններից հետո ամերիկացի երգչուհի Մադոննան ելույթ կունենա ամենահայտնի երաժշտական մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլ 2019»-ի ընթացքում։ 15 րոպե տեւողությամբ ելույթի դիմաց 58-ամյա Մադոննան 1 մլն դոլար կստանա։

Картинки по запросу madonna giphy

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, «Եվրատեսիլ 2019»-ի կազմակերպիչները բանակցություններ էին վարում Մադոննայի հետ, որպեսզի նա ելույթ ունենար մրցույթի եզրափակչում։ Վեճի առարկա էին ինչպես երգչուհու երգացանկը, այնպես էլ  հոնորարի չափը։

Мадонна будет выступать на Евровидении-2019

Երգացանկի հետ կապված գլխավոր պայմանն այն էր, որ նա չկատարի երգը, որը նվիրված է ԱՄՆ քաղաքականությանը, ինչին Մադոննան չէր համաձայնում։ Սակայն ինչպես հայտնում է News24-ը, երգչուհին ամեն դեպքում հանդես կգա «Եվրատեսիլ»-ի ընթացքում։ Երգչուհին դրա դիմաց 1 մլն դոլար կստանա։ Ծախսերը կհոգա կանադա-իսրայելյան միլիարդատեր Սիլվան Ադամսը։