«Մկանուտ բարբի». նուրբ դիմագծերով հարավկորեուհին առաջատար բոդիբիլդեր է դարձել

Առաջին հաղթանակը նա տարել է հենց առաջին մրցույթում
Բարբի

Հարավկորեուհի բոդիբիլդերը, որը բազմաթիվ մարզական նվաճումներ է գրանցել, մեծ հայտնիություն է ձեռք բերել համացանցում նաև իր գեղեցիկ, նուրբ դեմքի և մկանուտ մարմնի հակադրության շնորհիվ:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Յոն-Վու Ջին հայրենիքում հայտնի է «Մկանուտ բարբի» մականունով: 34-ամյա մարզուհուն նայելով դժվար է պատկերացնել, որ տարիներ առաջ նա նիհար, թույլ աղջիկ է եղել, որը պայքարում էր մարդկանց հանդեպ վախը (սոցիալական ֆոբիա) հաղթահարելու համար: 

Սակայն ամեն ինչ փոխվել է 14 տարի առաջ, երբ նա սկսել է մարզասրահ այցելել՝ ուժեղ դառնալու հույսով: Նա պարզապես ցանկանում էր իրենից վանել թույլ լինելու զգացողությունն ու չէր էլ պատկերացնում, որ մի օր կմասնակցի բոդիբիլդինգի խոշորագույն մրցումների:  

Առաջին հաղթանակը նա տարել է հենց առաջին մրցույթում, որին մասնակցել է, ինչն էլ նրան խրախուսել է շարունակել մարզումներն ու նոր նվաճումներ գրանցել: Նա արդեն մեկ տասնամյակ է, ինչ մասնակցում է տարատեսակ մրցույթների: