Նոր մանրամասներ՝ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարից

Օդաչու Դևիդ Իբոթսոնը դալտոնիկ է եղել, այսինքն` նա չէր կարող գույները տարբերակել

Հայտնի են դարձել «Կարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարի հետաքննության նոր մանրամասներ:

BBC-ի տվյալներով` օդաչու Դևիդ Իբոթսոնը դալտոնիկ է եղել, այսինքն` նա չէր կարող գույները տարբերակել: Ավիացիայի կանոնների համաձայն` նման առանձնահատկությամբ օդաչուներին արգելվում են գիշերը թռիչքներ իրականացնել:

Նաև հայտնի է դարձել, որ Իբոթսոնը իրավունք չուներ կոմերցիոն թռիչքներ իրականացնել, քանի որ նա լիցենզիա ուներ միայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարածքներում մասնավոր թռիչքների համար:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունվարի 21-ին Նանտից Քարդիֆ թռիչքի ժամանակ: