Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին կառույցում հայտարարել է, որ մեծ հայրենասեր է և ուզում է տեսնել իր երկրի բարգավաճումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
«Սա խաղաղապահ գործողությունների վերաբերյալ երրորդ հանդիպումն է, որին ես մասնակցում եմ, և առաջինը՝ իմ հայրենիքում: Ես շատ հպարտ եմ այստեղ որպես ամերիկուհի ելույթ ունենալու համար, ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ երկիրը և ուզում եմ տեսնել նրա բարգավաճումը»,- ասել է Ջոլին, որն ուրբաթ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նիստում, որը նվիրված էր աշխարհում խաղաղապահ գործողություններին:
Ջոլին հավելել է, որ ԱՄՆ-ն միջազգային հանրության մաս է և պետք է նվազեցնի կոնֆլիկտային ռիսկերը, ինչպես նաև խուսափի զինվորականներին արտերկիր ուղարկելու անհրաժեշտությունից: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը նշել է, որ հենց այդ նպատակով է ստեղծվել ՄԱԿ-ը, որը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորի տարաձայնությունները, աջակցի երկրների բարգավաճմանը՝ ընդլայնելով համընդհանուր իրավունքներն ու ազատությունը:
0Comments