Սնկով, թթվասերով և պանրով պիրոգ՝ բոլոր առիթների համար

Ուտեստը 30 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում

1

Բաղադրիչներ

1. Շերտավոր խմոր – 250 գ
2. Սունկ – 100 գ
3. Սոխ – 1 փոքր գլուխ
4. Յուղոտ թթվասեր – 3 ճ/գ
5. Չոր պանիր – 100 գ
6. Չոր ուրց – 1/3 թ/գ
7. Աղացած սև պղպեղ – 1/3 թ/գ
8. Աղ – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Խմորն ուղղանկյունաձև բացել 3-4 սմ հաստությամբ: Պատառաքաղով ծակծկել:

2. Սունկը կտրատել, սոխը բարակ կիսալուսնաձև շերտատել:

3. Սնկին ավելացնել թթվասերը, քերած պանիրը, ուրցը, աղն ու պղպեղը, խառնել և լցնել խմորի վրա, ծայրերից 2-3 սմ ազատ թողնել:

4. Ուտեստը 30 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: